Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Նման ստորությունից կորցնում եմ խոսելու ունակությունը». երգչուհի Նարգիզը մեկնաբանել է Մաքսիմ Ֆադեևի հետ կոնֆլիկտը

«Նման ստորությունից կորցնում եմ խոսելու ունակությունը». երգչուհի Նարգիզը մեկնաբանել է Մաքսիմ Ֆադեևի հետ կոնֆլիկտը

13:54 | 10.08.2019 | Մշակույթ

Ռուսական էստրադայի երգչուհի Նարգիզ Զակիրովան մեկնաբանել է Մաքսիմ Ֆադեևի MALFA պրոդյուսերական կենտրոնի հետ կոնֆլիկտը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: 

Օրերս հայտնի է դարձել, որ MALFA-ն խզել է արտիստուհու հետ պայմանագիրը: Այսուհետ արգելվում է նրան կատարել պրոդյուսերի երաժշտական կատարումները, նաև չեղարկվել են այս ամիս կայանալիք համերգները:

Երգչուհին Instagram-ում խոստովանել է, որ «նման ստորությունից» կորցնում է խոսելու ունակությունը, և հիշել է, որ նման ավարտի մասին իրեն զգուշացրել էին ծանոթները:

«MALFA-ի ու նրա ղեկավարության կողմից, ենթադրում եմ, իմ հանդեպ տարրական թունավորում է սկսվել և փորձում են բոլոր հնարավոր ու անհնարին միջոցներով վնաս հասցնել ինձ»,- նշել է արտիստուհին:

Ավելի վաղ պրոմոութեր Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ պայմանագրի խզման պատճառ է դարձել երգչուհու «տարօրինակ» վարքագիծը: Ըստ նրա՝ երգչուհին ալկոհոլ է օգտագործել բեմ բարձրանալուց առաջ, արգելված վայրերում ծխել է, ինչի համար տուգանվել են համերգների կազմակերպիչները:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси