Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հայտնի է՝ որքան կվաստակի Նեյմարը «Ռեալ» տեղափոխվելու դեպքում

Հայտնի է՝ որքան կվաստակի Նեյմարը «Ռեալ» տեղափոխվելու դեպքում

12:58 | 10.08.2019 | Սպորտ

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտնել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին, թե որքան աշխատավարձ նա կստանա, եթե որոշի տեղափոխվել Արքայական ակումբ:

«Ռեալը» պատրաստ է Նեյմարին դարձնել աշխարհի երկրորդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը՝ վճարելով տարեկան 40 միլիոն եվրո աշխատավարձ: Ավելի բարձր աշխատավարձ ստանում է միայն կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին:

Չնայած նման շահավետ առաջարկ ստանալուն, Sport.es-ը հաղորդում է, որ բրազիլացի հարձակվողը չի շտապում ընդունել այն և սպասում է «Բարսելոնայի» քայլերին: Օգոստոսի 9-ին հայտնի էր դարձել, որ 27-ամյա ֆուտբոլիստը կապ է հաստատել Լիոնել Մեսիի հետ և խնդրել նրան անձամբ միջամտել իր տեղափոխությանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նեյմարը վերսկսել է մարզումները ՊՍԺ-ի կազմում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси