Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Պանամայի նախկին նախագահին անմեղ են ճանաչել

Պանամայի նախկին նախագահին անմեղ են ճանաչել

12:05 | 10.08.2019 | Քաղաքականություն

Պանամայի Գերագույն դատարանը չեղարկել է նախկին նախագահ Ռիկարդո Մարտինելիի դեմ ներկայացված բոլոր մեղադրանքները, հաղորդում է EFE-ն:

Դատարանը որոշել է անհապաղ ազատ արձակել նրան:

Գործակալության տվյալներով ՝ Մարտինելիի անմեղության մասին որոշումը կայացվել է միաձայն: Ինչպես հաղորդում է Reuters-ը, դատախազները «չեն կարողացել ապացուցել նրա մեղքը»  եւ դատավորների մոտ «կասկածներ են առաջացել (մեղադրանքների վերաբերյալ)»:

Ռիկարդո Մարտինելին Պանամայի նախագահն  էր 2009-ից մինչեւ 2014 թվականը: Նա երկրից հեռացել էր  2015-ի հունվարի վերջին, իսկ 2016-ի հունիսին Պանամայի դատավոր Հերոնիմո Մեխիան քաղաքական գործչին արտահանձնելու համար դիմում էր ուղարկել ԱՄՆ-ի իշխանություններին:

Բացի քաղաքական լրտեսությունից, նախկին նախագահը մեղադրվում էր բյուջետային միջոցների յուրացման և պանամական  վիզաների ապօրինի առեւտրի մեջ: Ընդհանուր առմամբ, Կենտրոնական Ամերիկայի երկրի նախկին առաջնորդին սպառնում էր մինչեւ 21 տարվա ազատազրկում:

2017-ի հունիսին նախկին նախագահը ձերբակալվել էր Մայամիում, իսկ մեկ տարի անց,  արտահանձնման երկկողմ պայմանագրի համաձայն, Մարտինելիին ԱՄՆ-ից հայրենիք էին տեղափոխել:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси