Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Արմավիր քաղաքում «Opel»-ը դուրս է եկել ճանապարհից և բախվել շինության պատին

Արմավիր քաղաքում «Opel»-ը դուրս է եկել ճանապարհից և բախվել շինության պատին

10:38 | 10.08.2019 | Պատահարներ

ԱԻՆ «911» ծառայությանն այսօր՝ օգոստոսի 10-ին, ժամը 04:17-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Բաղրամյան և Երևանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Մ.)  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել շինության պատին. տուժածներ չկան:

Փրկարարները «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси