Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Մոուրինյո. 2010-ին «Բավարիային» հաղթել էինք մինչև խաղի մեկնարկը

Մոուրինյո. 2010-ին «Բավարիային» հաղթել էինք մինչև խաղի մեկնարկը

18:00 | 09.08.2019 | Սպորտ

Միլանի «Ինտերի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է 2010թ․ Չեմպիոնների լիգայի  եզրափակիչի մասին: «Բավարիայի» հետ խաղում «Ինտերը» հաղթանակի էր հասել 2:0 հաշվով:

«Լավ էի ճանաչում Լուի վան Գալին, որն այդ ժամանակ գլխավորում էր «Բավարիան»: Գիտեի, որ ակումբը լուրջ խնդիրներ ունի պաշտպանությունում, սակայն ունի հարձակվողներ, որոնց մենք պետք է ուշադրության կենտրոնում պահեինք: Ճիշտ մարտավարություն կիրառելով՝ հասանք հաղթանակի: Այնուամենայնիվ, մենք այդ խաղում հաղթել էինք դեռ մինչև խաղի մեկնարկը»,- Մոուրինյոյի խոսքը փոխանցում է DAZN-ը:

Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինյոն ներկա պահին չի զբաղվում մարզչական աշխատանքով: Պորտուգալացի մասնագետը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացվել է 2018 թվականի դեկտեմբերին:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси