Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Իսպանիայի նահանգների մեծ մասում շոգի պատճառով նախազգուշացում է հայտարարվել

Իսպանիայի նահանգների մեծ մասում շոգի պատճառով նախազգուշացում է հայտարարվել

17:05 | 09.08.2019 | Հասարակություն

Իսպանիայի Պետական օդերեւութաբանական գործակալությունը ուրբաթ շոգի պատճառով նախազգուշացում է հայտարարել թագավորության փաստացի բոլոր արեւելյան նահանգներում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

Գերատեսչությունը վտանգավորության մակարդակը բարձրացրել է մինչեւ դեղին եւ նարնջագույն: Դրանից բացի, Վալենսիայում տագնապի մակարդակը բարձրացված է ամենաբարձր՝ կարմիր մակարդակի: Կանխատեսումների համաձայն՝ օդի ջերմաստիճանը կարող է հասնել 42 աստիճանի:

2017 թվականին Պետական օդերեւութաբանական գործակալությունը Իսպանիայում գրանցել էր նոր ջերմաստիճանային ռեկորդ: Հուլիսի կեսին Կորդովայում (Անդալուզիայի ինքնավար միություն) ջերմաչափի սյունը հասել էր 46,9 աստիճան նիշին:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси