Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Աղբահանության կազամակերպման և սանմաքրման ոլորտը կկանոնկարգի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը

Աղբահանության կազամակերպման և սանմաքրման ոլորտը կկանոնկարգի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը

13:13 | 08.08.2019 | Քաղաքականություն

Կառավարության որոշմամբ Հայաստանի բնակավայրերում աղբահանության կազամակերպման և սանիտարական մաքրման ոլորտում լիազոր մարմին ճանաչվեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարությանը աղբահանության և սանիտարական մաքրման բնագավառի պետական լիազոր մարմնի ճանաչումը հնարավորություն կտա հանրապետությունում կիրառել աղբահանության և սանիտարական մաքրման  արդյունավետ, համակարգված և միասնական քաղաքականություն: Մասնավորապես. հնարավորություն կընձեռվի կանոնակարգել նորմատիվա-իրավական դաշտը, մշակել աղբահանության կառավարման մոդելներ, բնակավայրերի աղբահանության և սանիտարական մաքրման «խելացի» սխեմաներ, աղբավայրերի շահագործման, նոր աղբավայրերի նախագծման ու շինարարության, գործող աղբավայրերի փակման կարգեր, նորմեր ու ստանդարտներ, աղբահանության  և սանիտարական մաքրման ծառայությունների սակագների հաշվարկման մեթոդաբանություններ, բարելավել պայմանագրային դաշտը, սահմանել և վերահսկել բնագավառում ներգրավված անձնաց  գործունեության պայմանները և ոչ պատշաճ գործունեություն իրականացնելու դեպքում կիրառել հարկադրանքի միջոցներ, ինչպես նաև ձևավորել  մշտադիտարկման միասնական համակարգ:

Հանրապետության 502 համայնքներից կազմակերպված աղբահանություն և սանիտարական մաքրում իրականացվում է hիմնականում քաղաքային բնակավայրերում և քաղաքամերձ գյուղական բնակավայրերում:  2019 թ. հունիսի 1-ի տվյալներով հանրապետության 60 համայնքներում աղբահանություն ընդհանրապես չի իրականացվում։

Անմխիթար վիճակ է տիրում նաև աղբի հեռացման վայերում` աղբավայրերում և աղբանոցներում: Խորհրդային տարիներին պաշտոնապես կառուցվել են 60 կոմունալ աղբավայրեր (շուրջ 250 հեկտար տարածքով) հիմնականում քաղաքային համայնքներում, որոնք ներկայումս չեն համապատասխանում ժամանակակից քաղաքաշինական, սանիտարահիգիենիկ և բնապահպանական նորմերի պահանջներին: Բնակավայրերում տարիների ընթացքում ստեղծվել են կամ տարերայնորեն ձևավորվել են բազմաթիվ աղբավայրեր և բազմաթիվ աղբանոցներ, որոնք զբաղեցնում են զգալի տարածքներ և առաջացնում են լուրջ բնապահպանական և սանիտարական խնդիրներ:  2017 թ. մայիս ամվա դրությամբ հանրապետության ողջ տարածքում գույքագրվել է 2031 աղբանոց, 495 հա ընդհնաուր տարածքով։  Համայանքների հետ համագործակցության արդյունքներով մոտ 1600-ը փակվել են, հողածածկվել են։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси