Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Չինաստանում վտանգավորության դեղին մակարդակ է հայտարարվել «Լեկիմա» սուպերթայֆունի պատճառով

Չինաստանում վտանգավորության դեղին մակարդակ է հայտարարվել «Լեկիմա» սուպերթայֆունի պատճառով

12:42 | 08.08.2019 | Քաղաքականություն

Չինաստանում վտանգավորության դեղին մակարդակ է հայտարարվել երկրի արեւելյան ափերին «Լեկիմա» թայֆունի մոտենալու պատճառով, որը նախօրեին գիշերը ուժգնացել է մինչեւ սուպերթայֆուն: Համապատասխան իրազեկումը հինգշաբթի հրապարակել է Չինաստանի Կենտրոնական օդերեւութաբանական ծառայությունը:

Այս սեզոնին 9-րդ արեւադարձային ցիկլոնի կենտրոնական հատվածում քամու արագությունը ներկայումս կազմում է շուրջ 187 կմ/ժամ: Սուպերթայֆունի էպիկենտրոնը գտնվում է արեւելյան Չժեցզյան նահանգի Սյանշան գավառից մոտ 880 կմ հարավ-արեւելք: Արեւադարձային ցիկլոնը շարժվում է շուրջ 15 կմ/ժամ արագությամբ՝ հյուսիսարեւմտյան ուղղությամբ, եւ սպասվում է, որ օգոստոսի 10-ին կհասնի Չժեցզյանի առափնյա շրջաններին:

Արեւադարձային ցիկլոնը, դատելով դրա շարժման հետագծից, կհասնի նաեւ Շանհայ, որի որոշ շրջաններում քամու ուժգնացումը կհասնի մինչեւ 162 կմ/ժամի:

Ներկայումս տեղական իշխանությունները անհրաժեշտ նախապատրաստական միջոցառումներ են ընդունում տարերքի հարվածի պոտենցիալ վնասը նվազեցնելու նպատակով: Ծովում գտնվող նավերին հանձնարարվել է խուսափել վտանգավոր շրջաններից եւ պատսպարվել նավահանգիստներում: Շենցզյավան նավահանգստում ՏԱՍՍ-ին հայտնել են, որ առաջիկա հանգստյան օրերին  դադարեցվել են լաստանավային փոխադրումները տեղի զբոսաշրջիկների շրջանում հանրահայտ Շենսի կղզի: Պոտենցիալ վտանգավոր շրջաններում երերուն կառուցվածքների ամրապնդման աշխատանքներ են կատարվում, հանձնարարվել է նաեւ բաց տաածքում զանգվածային միջոցառումներ չանցկացնել:

Ամբողջ Չինաստանում գործում է կապույտ, դեղին, նարնջագույն եւ կարմիր գույներով նշվող 4 մակարդակից կազմված տարբեր տարերային աղետների վտանգավորության մասին բնակչության իրազեկման համակարգ:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси