Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ղրղզստանում անկարգությունների ժամանակ տուժածների թիվը հասել է 52-ի

Ղրղզստանում անկարգությունների ժամանակ տուժածների թիվը հասել է 52-ի

12:00 | 08.08.2019 | Քաղաքականություն

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի կողմնակիցների եւ ուժային ու  իրավապահ մարմինների միջև բախումների ընթացքում վնասվածքներ ստացած մարդկանց թիվը հասել է  52-ի: Այս մասին հինգշաբթի ՏԱՍՍ-ին հաղորդել են հանրապետության առողջապահության նախարարությունից:

«Բուժօգնության համար դիմողների թիվը 52 է, նրանցից 20-ը հոսպիտալացվել են: Եվս 11 մարդ բուժում է ստանում ուժային կառույցների բժշկական հաստատություններում», - ասել է  նախարարության ներկայացուցիչը:

Չորեքշաբթի Չույսկայա շրջանի Կոյ-Տաշ գյուղում Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի (SCNS) հատուկ նշանակության ջոկատը  փորձ էր կատարել ուժով ձերբակալելուԱթամբաեւին, ինչը ձախողվել էր:

Նախկին նախագահի նստավայրը պահպանող կողմնակիցները հարձակումը հետ էին  մղել, վնասազերծել հատուկ ջոկատայիններին եւ 6 աշխատակցի բռնել: Դրանից հետո Կոյ-Տաշ գյուղում բախումներ էին սկսվել դեպքի վայր ժամանած ոստիկանության լրացուցիչ ուժերի եւ Աթամբաեւին սատարող քաղաքացիների միջեւ:

Իրավիճակի սրման կապակցությամբ ՝ հանրապետության նախագահ Սորոնբայ Ժեենբեկովը Բիշքեկում Ղրղզստանի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է անցկացնում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси