Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Երևանում 28-ամյա երիտասարդը հարվածել է մի աղջկա ու փորձել պայուսակը հափշտակել

Երևանում 28-ամյա երիտասարդը հարվածել է մի աղջկա ու փորձել պայուսակը հափշտակել

14:16 | 07.08.2019 | Հասարակություն

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ միջոցառումների արդյունքում օգոստոսի 6-ին տեղեկություններ ստացան, որ երկու օր առաջ մայրաքաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցում կողոպուտի փորձ է տեղի ունեցել։

Մի երիտասարդ հարվածել է մի աղջկա ու փորձել բացահայտ հափշտակել նրա պայուսակը, սակայն իր կամքից անկախ հանցագործությունն ավարտին չի հասցրել։

Կենտրոնի քրեական հետախույզները նույն օպերատիվությամբ պարզեցին նաև հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը։ Եվ հենց օգոստոսի 6-ին էլ հայտնաբերեցին Գյումրիի բնակիչ 28-ամյա երիտասարդին ու բերման ենթարկեցին բաժին։ Նա տվեց խոստովանական բացատրություն։ Պարզվել է տուժած անձի ինքնությունը, որը հրավիրվել է ոստիկանության Կենտրոնական բաժին ու հաղորդում տվել։ 

Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Հանգամանքները պարզվում են։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси