Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կոպենհագենում հարկային վարչության շենքի մոտ պայթյուն է տեղի ունեցել

Կոպենհագենում հարկային վարչության շենքի մոտ պայթյուն է տեղի ունեցել

14:09 | 07.08.2019 | Հասարակություն

Կոպենհագենի ոստիկանությունը սկսել է երկրի հյուսիսում գտնվող հարկային վարչության շենքերի համալիր մոտ տեղի ունեցած պայթյունի հետաքննությունը: Չորեքշաբթի ոստիկանության կայքում հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի ուշ երեկոյան, գրում է  ՏԱՍՍ-ը:

«Մենք չենք կարող եւ չեն հաշտվի նման հարձակման հետ, - ասել է մայրաքաղաքի ոստիկանության ավագ տեսուչ Յորգեն Բերգեն Սկովը: Դեռ վաղ է ասել, թե ով է  կագնած պայթյունի հետեւում: Բայց մենք լուրջ ենք մոտեցել գործին եւ դեռ երեկ հետաքննություն ենք սկել»:

Օգոստոսի 6-ին՝ տեղական ժամանակով 22:16-ին, մայրաքաղաքի Էստերբրու շրջանում՝ Հարկային վարչության շենքերի համալիրի մուտքի մոտ, իրավապահները պայթյունի մասին առաջին հաղորդագրությունն էին ստացել: Այդ ժամանակ ներսում 2 մարդ էր գտնվում, ոչ ոք չի տուժել: Պայթյունի հետեւանքով մի քանի պատուհան է կոտրվել եւ ամբողոջությամբ վնասվել է շենքերից մեկի ճակատը: Վարչության աշխատակիցներին թույլատրել են աշխատանքը շարունակել տնից, հայտնել է Հարկման նախարար Մորտեն Բյոսկովը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси