Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Աֆղանստանի վարչապետը Քաբուլի ահաբեկչությունը նախագահական ընտրարշավը վիժեցնելու փորձ Է համարում

Աֆղանստանի վարչապետը Քաբուլի ահաբեկչությունը նախագահական ընտրարշավը վիժեցնելու փորձ Է համարում

13:53 | 07.08.2019 | Հասարակություն

Աֆղանստանի վարչապետ Աբդուլա Աբդուլան օգոստոսի 7-ին դատապարտել Է Քաբուլի արեւմուտքում ոստիկանական տեղամասի մոտ իրականացված պայթյունը և հարձակումը որակել որպես երկրի նախագահի ընտրությունների նախապատրաստումը վիժեցնելու փորձ: «Ես վճռականորեն դատապարտում եմ այսօրվա ահաբեկչական գրոհը Քաբուլում,-գրել Է նա Twitter-ի իր Էջում:-Ահաբեկիչները նպատակ Էին հետապնդում՝ խանգարել նախագահական ընտրարշավի անցկացմանը»:

Պայթանյութով հանդերձված ավտոմոբիլն օգոստոսի 7-ի առավոտյան հօդս Է ցնդել Քաբուլի արեւմտյան շրջանի ոստիկանական տեղամասի տարածքում: Ահաբեկչության հետեւանքով տուժել Է 95 մարդ, որոնց մեծամասնությունը խաղաղ բնակիչներ են, այդ թվում՝ կանայք ու երեխաներ: Պայթյունի պատասխանատվությունն ստանձնել Է «Թալիբան» արմատական շարժումը: Աֆղանստանի նախագահական ընտրությունները պլանավորված են 2019 թվականի սեպտեմբերի 28-ին: Դրանց անցկացման ամսաթիվը հետաձգվել Է մի քանի անգամ:

Ավելի վաղ ծրագրվում Էր, որ ընտրությունները կկայանան այս տարվա հուլիսի 20-ին: Այդ երկրի պետության ղեկավարն ընտրվում Է համընդհանուր, գաղտնի եւ ուղղակի քվեարկության հիման վրա հինգ տարի ժամկետով եւ կարող Է վերընտրվել երկրորդ ժամկետով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси