Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Գլենդելից հայն իրեն մեղավոր է ճանաչել 14 միլիոնի խարդախության սխեմային մասնակցելու մեջ

Գլենդելից հայն իրեն մեղավոր է ճանաչել 14 միլիոնի խարդախության սխեմային մասնակցելու մեջ

13:18 | 07.08.2019 | Հասարակություն

Գլենդելում «Wells Fargo» բանկի մասնաճյուղի գլխավոր մենեջեր Հակոբ Զաքարյանն իրեն մեղավոր է ճանաչել իր պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ 14 մլն դոլարի լվացմամբ խարդախության իրականացման համար:

ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հաղորդում է, որ Զաքարյանը օգտագործել է իր դիրքը, որպեսզի սառեցնի խարդախ բանկային հաշիվները, որոնք ստեղծվել են անձը հաստատող կեղծ փաստաթղթերով:

Նա սառեցրել է հաշիվները՝ բանկի վնասների կանխարգելման բաժնին սխալ տեղեկատվություն հաղորդելով: Դրա  համար խարդախները նրան հազարավոր դոլարներ են վճարել:

Խարդախ սխեման շարունակվել է մի քանի տարի շարունակ:  Օգտագործվել են հարյուրավոր կեղծ բանկային հաշիվներ, որոնք բացվել են գողացված անձը հաստատող փաստաթղթերով եւ ՀՀ կեղծ անձնագրերով: 34-ամյա Զաքարյանին մինչեւ 30 տարի ազատազրկում է սպառնում:

Ընդհանուր առմամբ գործում ներգրավված է 18 մեղադրյալ, նրանց թվում Գլենդելից փաստաբան Արթուր Չարչյանն է: 2018 թվականի դեկտեմբերին Չարչյանն իրեն մեղավոր էր ճանաչել փողերը սառեցնելու  եւ ԱՄՆ-ի Սոցիալական ապահովության վարչակազմին կեղծ տվյալներ ներկայացնելու մեջ: Նրան 15 տարվա ազատազրկում է սպառնում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси