Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Դեռևս Հուրգադայում գտնվող 109 ՀՀ քաղաքացիներ այսօր կտեղափոխվեն Երևան. Տիգրան Ավինյան

Դեռևս Հուրգադայում գտնվող 109 ՀՀ քաղաքացիներ այսօր կտեղափոխվեն Երևան. Տիգրան Ավինյան

12:19 | 01.08.2019 | Քաղաքականություն

Հուլիսի 26-ին Հուրգադայից Հայաստան տեղափոխվեցին 132 ՀՀ քաղաքացիներ, իսկ հուլիսի 29-ին՝ 183 ՀՀ քաղաքացիներ, որից 8-ը մանկահասակ, սակայն պարզվեց, որ 109 ՀՀ քաղաքացիներ դեռեւս Հուրգադայում են, որոնք այսօր Երեւանի ժամանակով 14.25-ին կտեղափոխվեն Երեւան «Տարոն Ավիա» ընկերության օդանավով: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 1-ին կառավարության նիստի սկզբում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան չվերթի չեղարկման պատճառով Եգիպտոսում էր մնացել ավելի քան 100 ՀՀ քաղաքացի: Խնդիրը կապված էր A&R ընկերության տուրօպերատորի հետ՝ ընկերությունը չեղարկել էր Հուրգադա–Երևան չվերթը` Orange to Fly հունական ավիաընկերության հանդեպ ֆինանսական պարտավորությունները չկատարելու համար։

ՀՀ կառավարությունը բյուջեի պահուստային ֆոնդից հատկացվել է 47 մլն դրամ՝ ՀՀ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси