Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Գերմանիայում երաշտը «աղետալի մասշտաբների» է հասել

Գերմանիայում երաշտը «աղետալի մասշտաբների» է հասել

18:11 | 31.07.2019 | Հասարակություն

Գերմանիայի որոշ շրջաններում այս ամիս երաշտն «աղետալի մասշտաբների» է հասել: Ինչպես հաղորդում է Deutsche Welle-ը, այս մասին հայտնել են Գերմանիայի օդերևութաբանական ծառայությունից:

Հաղորդվում է, որ շատ բնակելի վայրերում տեղումների սովորական քանակի քառորդ կամ մեկ հինգերերդ մասն է թափվել: Ընդհանուր առմամբ հուլիս ամսին Գերմանիայի ամբողջ տարածքում մեկ մետր քառակուսու կտրվածքով տեղումների քանակը 55 լիտր է եղել՝ երկրում նորմա համարվող 87 լիտրի համեմատ: Որոշ դաշնային տարածքներում այս չուցանիշը զգալիորեն ավելի ցածր է եղել:

«Երեք օր շարունակ երկրում սնդիկի սյունը 40-ից չի իջնում, ընդ որում՝ 25 անգամ ջերմաստիճանային ռեկորդ է գրանցվել: Սա կմտնի երկրի օդերևութաբանության պատմության մեջ»,- ասել է օդերևութաբանական ծառայության ներկայացուցիչ Անդրեաս Ֆրիդրիխը:

Անցած տարի Գերմանիայում նույնպես երաշտ է նկատվել: Այդ ժամանակ տեղումների բացակայությունը գետերում և լճերում ջրի մակարդակի իջեցման էր հանգեցրել:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси