Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Պորտուգալիայում գազավորված ըմպելիքի հարկման շնորհիվ սկսել են ավելի քիչ շաքար գործածել

Պորտուգալիայում գազավորված ըմպելիքի հարկման շնորհիվ սկսել են ավելի քիչ շաքար գործածել

17:26 | 31.07.2019 | Հասարակություն

2017 թվականին մտցված գազավորված եւ շաքարի մեծ պարունակությամբ այլ ըմպելիքների հարկի շնորհիվ պորտուգալացիները սկսել են տարեկան 1,1 կգ-ով շաքար ավելի քիչ գործածել, նշված է Առողջ սննդի առաջմղման ազգային ծրագրի՝ PNPAS զեկույցում, փոխանցում է «Եվրապուլսը»:

2018 թվականի արդյունքներով՝ մեկ պորտուգալացուն բաժին էր ընկնում 60 լիտր գազավորված ըմպելիք (կամ 3,3 կգ շաքար), իսկ 2017 թվականին՝ միջինը 75 լիտր (4,4 կգ շաքար):

Պորտուգալացիները սկսել են ոչ միայն ավելի հազվադեպ խմել գազավորված ըմպելիք, այլեւ ավելի հաճախ ընտրել դրա «թեթեւ» տարբերակները: 2018 թվականին յուրաքանչյուր 100 միլիլիտր գազավորված ըմպելիքի մեջ պարունակվել է միջինը 26,4 կալորիա, իսկ 2016-ին՝ 31:

Գազավորված ըմպելիքի հարկումն առաջին հերթին կոչված է կրճատել դրա գործածումը երեխաների եւ դեռահասների կողմից: Այդուհանդերձ, այսօր Պորտուգալիայում դեռահասների 40 տոկոսը ամեն օր խմում է շաքարի մեծ պարունակությամբ գազավորված, մրգային եւ այլ ըմպելիքներ: Պորտուգալիայի կառավարությունը նախատեսում է շարունակել ճիշտ սնվելու առաջմղման քաղաքականությունը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси