Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ՔԿՀ-ներում պատիժ կրողների համար ուսուցում կազմակերպելու նպատակով ուսուցիչների մրցույթ է հայտարարվել

ՔԿՀ-ներում պատիժ կրողների համար ուսուցում կազմակերպելու նպատակով ուսուցիչների մրցույթ է հայտարարվել

13:19 | 25.07.2019 | Քաղաքականություն

«Իրավական կրթության եւ վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը (այսուհետ՝ Կազմակերպություն)՝ «Աբովյան», «Արմավիր», «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում ազատազրկման ձեւով պատիժ կրող եւ/կամ կալանավորված անձանց հանրակրթություն իրականացնելու նպատակով հայտարարում է մրցույթ՝ հայոց լեզվի եւ գրականության, ռուսաց լեզվի եւ գրականության, անգլերենի, քիմիայի, կենսաբանության, ֆիզիկայի, ինֆորմատիկայի, աշխարհագրության, համաշխարհային պատմության եւ հայոց պատմության, հայոց եկեղեցու պատմության, հասարակագիտության, հանրահաշվի եւ երկրաչափության, ֆիզկուլտուրայի եւ նկարչության ուսուցիչների թափուր տեղերի համար:

Մրցույթին մասնակցելու համար անձը ներկայացնում է ՝

Գրավոր դիմում,

Փաստաթուղթ (դիպլոմ) ՝ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ,

Անձնագրի պատճեն,

Ինքնակենսագրություն,

Մասնագիտական գիտելիքները եւ աշխատանքային ունակությունները հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճեները (դրանց առկայության դեպքում),

Մեկ լուսանկար 3/4 չափի, 

Օտարերկրացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հաստատող փաստաթուղթ,

 Արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաեւ զինգրքույկ:

Վարձատրությունը որոշվում է՝ ըստ դասաբաշխման:

Ցանկացողները պետք է դիմեն Կազմակերպության Մ.Խորենացի 162ա հասցեում գտնվող մասնաշենք (Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության հարեւանությամբ):

Հեռ. 010 57 44 06:

Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչեւ օգոստոսի 16-ը  ներառյալ, ամեն օր՝ ժամը 09:00-ից 18:00-ը, բացի շաբաթ, կիրակի եւ այլ ոչ աշխատանքային օրերից:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси