Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Մեծ Բրիտանիայում երաժշտական փառատոնի ժամանակ ոչխարներին վարդագույն են ներկել. կենդանիների պաշտպանները բողոքի ձայն են բարձրացրել

Մեծ Բրիտանիայում երաժշտական փառատոնի ժամանակ ոչխարներին վարդագույն են ներկել. կենդանիների պաշտպանները բողոքի ձայն են բարձրացրել

12:32 | 22.07.2019 | Հասարակություն

Կենդանիների պաշտպանությամբ զբաղվող Peta կազմակերպության ակտիվիստները մեղադրել են Latitude երաժշտական փառատոնի կազմակերպիչներին «անխոհեմ» և «անողոք» քայլի՝ մարքեթինգային արշավի շրջանակում ոչխարներին վարդագույն ներկելու համար, գրում է Daily Mail-ը:

Փառատոնը տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի Սաֆոլկ կոմսության Հենհամ Պարկում:

Կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ առ այն, որ փառատոնը ոչխարներին «լուրջ վտանգի» է ենթարկել, քանի որ վառ վարդագույն ներկը կարող էր լցվել կենդանիների աչքերի մեջ, կամ կենդանիները կարող էին կուլ տալ վնասակար նյութերը:

Կազմակերպության տնօրենի խոսքով՝ «նրանք, հավանաբար, կենդանիների գլուխները հատուկ սարքերով որոշ ժամանակ պահել են, որպեսզի ներկեն ամբողջ մարմինը»: Ըստ նրանց՝ բռնությունն այդքանով չի ավարտվել:

Այս չափազանց զգայուն կենդանիները սթրեսի են ենթարկվել՝ գտնվելով բարձր երաժշտության, աղմկոտ և հարբած այցելուների միջավայրում:

«2019 թվականին միայն տգետ կամ դաժան մարդիկ են շարունակում կենդանիներին որպես իրենց խաղալիք օգտագործել»,- ասված է հայտարարության մեջ:

Latitude-ը պատասխանել է մեղադրանքներին՝ նշելով, որ կենդանիներին վտանգ չի սպառնում, և որ նրանց ներկելու համար «օգտագործվել են բնական ներկանյութեր»:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси