Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կիմ Չեն Ընը քվեարկել Է ԿԺԴՀ-ի պատգամավորների համազգային ընտրություններին

Կիմ Չեն Ընը քվեարկել Է ԿԺԴՀ-ի պատգամավորների համազգային ընտրություններին

12:03 | 22.07.2019 | Քաղաքականություն

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը քվեարկել է կիրակի կայացած պատգամավորների համազգային ընտրությունների ժամանակ, հաղորդում է afp.com-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ Կիմ Չեն Ընը կիրակի այցելել է Հարավային Համգոն նահանգի թիվ 201 ընտրատարածքի 94 ընտրատեղամաս:

«Կուսակցության, պետության և զինված ուժերի գերագույն առաջնորդ Կիմ Չեն Ընը քվեաթերթիկներ է ստացել շրջանային հանձնաժողովի նախագահից և քվեարկել պատգամավորի թեկնածուներ Չժու Սոն Հոյի և Չեն Սոն Սիկի օգտին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նա նաև հանդիպել է թեկնածուների հետ և կոչ արել նրանց դառնալ «ժողովրդի հավատարիմ ծառաները, կատարել իրենց պարտականությունները և արդարացնել մարդկանց սպասումները»:

Նշվում է, որ Կիմ Չեն Ընը քվեարկության է գնացել Հյուսիսային Կորեայի բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ:

Հյուսիսային Կորեայում ընտրությունները տեղի են ունեցել հուլիսի 21-ին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ այս տարի քվեարկությանը մասնակցել է ընտրողների 99,98 տոկոսը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси