
Պայքարեք ատելության խոսքի դեմ. Սվիտալսկին ՝ Հայաստանի ԶԼՄ-ներին (ուղիղ)
11:33 | 22.07.2019 | Քաղաքականություն
Պաշտպանեք ձեր ազատությունը եւ պայքարեք ատելության խոսքի դեմ: Այդ մասին այսօր՝ հուլիսի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ում դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտվում է:
Դեսպանը շնորհակալություն հայտնեց լրագրողներին տարիների համագործակցության համար, նշելով, որ մեծ հաճույք է ստացել այդ համագործակցությունից. «Շնորհակալություն ձեզ պրոֆեսիոնալ վերաբերմունքի համար: Պաշտպանեք ձեր ազատությունը, հատկորոշեք եւ բացահայտեք կեղծ լուրերը, հստակ տարբերակում մտցրեք փաստերի եւ կարծիքների միջեւ, եւ պայքարեք ատելության խոսքի դեմ: Դուք ունեք շատ հստակ, շատ կառեւոր առաքելություն ձեր երկրում: Ինձ հիշեք լավ»:
Տեսանյութը՝ News.am-ի