Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Քաղսի գյուղի հանդամասում «ԶԻԼ» բեռնատարը շրջվել է

Քաղսի գյուղի հանդամասում «ԶԻԼ» բեռնատարը շրջվել է

10:45 | 22.07.2019 | Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 21-ին, ժամը 22:12-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քաղսի գյուղի հանդամասում բեռնատար է կողաշրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ԶԻԼ-130» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա.Մ.) կողաշրջվել է. տուժածներ չկան:

Փրկարարներն ուղղել են բեռնատարը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси