Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Գավառում 18-ամյա աղջիկը ժավելի սպիրտ է խմել

Գավառում 18-ամյա աղջիկը ժավելի սպիրտ է խմել

10:10 | 22.07.2019 | Հասարակություն

Գավառ քաղաքում 18–ամյա աղջիկը ժավելի սպիրտ է խմել. նրան արագ հասցրել են «Գավառ» բժշկական կենտրոն։ NEWS.am-ի հետ զրույցում ԲԿ–ի տնօրեն Աշոտ Կարապետյանն ասաց, որ աղջկան առաջին օգնություն ցուցաբերելուց հետո, երբ վիճակը բավարար է եղել, տեղափոխել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, սուր թունավորումների բաժանմունք։ «Առաջին օգնությունը մեզ մոտ է ցուցաբերվել, ամեն ինչ արվել է եւ մի քանի ժամ անց որոշել են տեղափոխել հանրապետական հիվանդանոց։ Վիճակը բավարար է եղել»։

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնից NEWS.am-ին հայտնեցին, որ աղջիկը հուլիսի 17-ին ընդունվել է բժշկական կենտրոն, իսկ հուլիսի 18-ին դուրս գրվել։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси