Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ԱՄՆ-ը Մերձավոր Արեւելքում նավագնացության պաշտպանության գործողություն է պատրաստում

ԱՄՆ-ը Մերձավոր Արեւելքում նավագնացության պաշտպանության գործողություն է պատրաստում

16:53 | 20.07.2019 | Հասարակություն

ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը մշակում է միջազգային ռազմական գործողություն՝ «Պահապան», ապահովելու համար նավագնացության անվտանգությունը Մերձավոր Արեւելքում, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»՝ հղում կատարելով գերատեսչության տեղեկությանը։

Փաստաթղթում ասվում է, որ գործողությունն ուղղված է ծովում կայունության ապահովմանն ու լարվածության թուլացմանը միջազգային ջրերում ամբողջ Արաբական ծոցում, Հորմուզի նեղուցում, Բաբ էլ Մանդեբի նեղուցում եւ Օմանի ծոցում։

Այդ գործողության մասին հայտարարվել է Իրանի կողմից հուլիսի 19-ին բրիտանական Stena Impero լցանավի կալանման ֆոնին։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում պնդում են, որ բրիտանական լցանավը կալանվել է «միջազգային օրենսդրությանը չհետեւելու պատճառով»։

Բացի այդ, ԻՀՊԿ ծառայողներն այդ նույն օրը կանգնեցրել են եւս մեկ բրիտանական լցանավ՝ Mesdar, Լիբերիայի դրոշի ներքո։ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ջերեմի Հանթը եւ մի քանի՝ անունը չնշած պաշտոնյաներ ասել են, որ նավը նույնպես կալանվել է։ Սակայն ավելի ուշ տանկերի սեփականատերը ճշտել է, որ Mesdar-ը կարճ ժամանակով կանգնեցվել է Իրանի ուժերի կողմից, իսկ հետո բաց է թողնվել եւ արդեն հեռացել է իրանական տարածքային ջրերից։ Սրան համաձայնել են նաեւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մամուլի ծառայությունում՝ նավի կանգնեցումը բացատրելով վառելիքի արտահոսքով։

Մինչ այդ Ջիբրալթարի (բրիտանական անդրծովյան տարածք) իշխանությունները հուլիսի 4-ին կալանել էին GRACE 1 իրանական լցանավը, որի թիմին կասկածում են Սիրիային, ԵՄ պատժամիջոցները շրջանցելով, իրանական նավթ մատակարարելու մեջ։

Իրանում այդ ժամանակ խոստացել էին պատասխանել ջիբրալթարյան իշխանությունների գործողություններին։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси