Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հռոմի ոստիկանությունն ահաբեկչությամբ սպառնացած 28-ամյա սիրիացու է փնտրում. Il Corriere della Sera

Հռոմի ոստիկանությունն ահաբեկչությամբ սպառնացած 28-ամյա սիրիացու է փնտրում. Il Corriere della Sera

16:33 | 20.07.2019 | Քաղաքականություն

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ահաբեկչական սպառնալիքի տագնապ է հայտարարվել այն բանից հետո, երբ երիտասարդ սիրիացին հեռախոսային խոսակցությունների ժամանակ հայտնել է ահաբեկչական հարձակում իրականացնելու մտադրության մասին, գրում է Il Corriere della Sera-ն:

Աղբյուրի խոսքով՝ 28-ամյա սիրիացին մասնավորապես հայտնել է, որ «վաղը Հռոմում դրախտ կուղևորվի»: Ոստիկանությունը, հատուկ ծառայությունները և հակաահաբեկչական կառույցները փնտրում են տղամարդուն: 

Նրանց հաջողվել է ձեռք բերել սիրիացու լուսանկարը Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասների մոտ, որտեղ 2016թ.-ի դեկտեմբերին թունիսցի Անիս Ամրին ահաբեկչական հարձակում էր իրականացրել, այնուհետև սպանվել Միլանի ոստիկանության կողմից:  

Տղամարդը Facebook-ում գրանցված է երեք տարբեր անուններով: Ըստ առկա տվյալների՝ նա ծնվել է Սիրիայում՝ 1991թ.-ի մայիսի 5-ին: Տղամարդուն հայտնաբերելու և «համապատասխան գործողություն» ձեռնարկելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси