Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ԱՄՆ-ում մոտ 150 մլն մարդ անոմալ շոգի գոտում է հայտնվել

ԱՄՆ-ում մոտ 150 մլն մարդ անոմալ շոգի գոտում է հայտնվել

16:12 | 20.07.2019 | Հասարակություն

Միացյալ Նահանգների բնակչության գրեթե կեսն օդի անոմալ բարձր ջերմաստիճանի գոտում է հայտնվել: Այս մասին թվիթերյան էջում հայտնել է Արտակարգ իրավիճակների դաշնային գործակալությունը:

Հաղորդման մեջ ասվում է, որ ԱՄՆ-ի կենտրոնական և արևելյան հատվածներում 147 մլն մարդ կզգա կանխատեսվող անոմալ շոգը: Գործակալությունը զգուշացրել է, որ շոգի ու խոնավության համադրությունը կարող է վտանգավոր իրավիճակներ ստեղծել, և հիշեցրել է, որ ԱՄՆ-ում եղանակի հետ կապված մահացությունների հիմնական պատճառը հենց շոգն է:

Շաբաթ օրն ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում +38 աստիճան է սպասվում, Նյու Յորքում՝ +36: Խնդիրը ոչ միայն ցերեկային շոգն է, այլ նաև այն, որ գիշերը ջերմաստիճանը բավարար չափով չի իջնի ջերմաստիճանային հավասարակշռությունը պահելու համար:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ալյասկա նահանգում, որի մի մասը գտնվում է Հյուսիսային բևեռային շրջանում, ռեկորդային բարձր ջերմաստիճան էր գրանցվել: Հուլիսի 4-ին նահանգի ամենախոշոր՝ Անքորիջ քաղաքում, ջերմաստիճանը +32 աստիճանի էր հասել, մինչդեռ նորման տարվա այս եղանակի համար +18-ից +19 աստիճանն է:

Հունիսին ՄԱԿ-ի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը հայտնել էր, որ 2019թ.-ն անոմալ կերպով շոգ կլինի: Գիտնականները զգուշացրել են, որ օդի ջերմաստիճանի բարձրացումը կարող է հազարավոր մարդկանց մահվան պատճառ դառնալ:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси