Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Պուտինին հայհոյած վրացի լրագրողը մոտ 2 ամսից աշխատանքի կվերադառնա

Պուտինին հայհոյած վրացի լրագրողը մոտ 2 ամսից աշխատանքի կվերադառնա

15:52 | 20.07.2019 | Հասարակություն

Վրացի հեռուստալրագրող Գեորգի Գաբունիան, որը վերջերս «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում հայհոյել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, չի հեռացվի աշխատանքից: Միջադեպից հետո նրա լրագրողական գործունեությունը 2 ամսով կասեցվել էր, սակայն այդ ժամկետի լրանալուն պես նա աշխատանքի կվերադառնա, գրում է РИА Новости-ն՝ «Ռուսթավի 2» հեռուստաալիքի նոր գլխավոր տնօրեն Պաատա Սալիային հղումով:

Նորանշանակ տնօրենը նշել է, որ իր դիրոքրոշումը համընկնում է հեռուստաընկերության նոր սեփականատիրոջ դիրքորոշմանը, այն է՝ աշխատանքից չհեռացնել ներկայիս աշխատակիցներից ոչ մեկին:

«Տվյալ դեպքում ես Գաբունիայի աշխատանքին ո՛չ կողմ եմ, ո՛չ դեմ, արդեն հայտարարել եմ, որ բոլոր աշխատակիցներն իրենց պաշտոններում կմնան»,- ասել է Սալիան:

«Ռուսթավի 2» հեռուստաալիքի սկանդալի կիզակետում էր հայտնվել այն բանից հետո, երբ Գաբունիան «P.S.» հեղինակային հաղորդման եթերում Ռուսաստանի նախագահի հասցեին հայհոյանքներ էր տեղացել: Մայրաքաղաք Թբիլիսիի հարյուրավոր բնակիչներ հավաքվել էին հեռուստաընկերության շենքի մոտ և պահանջել, որ լրագրողն ազատվի աշխատանքից:

Սկանդալի ֆոնին «Ռուսթավի 2»-ի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան հեռացվել էր աշխատանքից: Նրան պաշտոնում փոխարինելու է եկել Պաատա Սալիան:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси