Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Մեսութ Օզիլ․ Շատ լավ հարաբերություններ ունեմ Ունաի Էմերիի հետ

Մեսութ Օզիլ․ Շատ լավ հարաբերություններ ունեմ Ունաի Էմերիի հետ

15:44 | 20.07.2019 | Սպորտ

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը պատմել է, որ ոչ մի խնդիր չունի անգլիական թիմի իսպանացի գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի հետ։

«Ես շատ լավ հարաբերություններ ունեմ գլխավոր մարզիչի հետ։ Մենք շատ ենք խոսում, նա ցանկանում է օգնել ինձ, ես՝ թիմին։ Իմ կարիերայի ընթացքում շատ մարզիչների հետ եմ աշխատել։ Բնականաբար, նրանք բոլորը տարբեր են, եւ յուրաքանչյուրն ունի իր մոտեցումներն ու տարբերվող պահանջները։

Անցած մրցաշրջանի մեկնարկից առաջ վնասվածք ունեի։ Հենց այդ պատճառով լավ չստացվեց մրցաշրջանի առաջին կեսը, բայց մրցաշրջանի վերջնամասում ամեն ինչ գերազանց էր»,- Օզիլի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը դեռ երկու տարվա պայմանագիր ունի «Արսենալի» հետ։ Բրիտանական մամուլը բազմիցս գրել է, որ լոնդոնյան ակումբը պատրաստ է վաճառել Օզիլին։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси