Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Անհատ տաքսիստներին ազատել ենք հարկերից՝ ակնկալելով, որ նրանք կբարձրացնեն սպասարկման որակը. Փաշինյան

Անհատ տաքսիստներին ազատել ենք հարկերից՝ ակնկալելով, որ նրանք կբարձրացնեն սպասարկման որակը. Փաշինյան

14:00 | 20.07.2019 | Քաղաքականություն

Շիրակի գործարար համաժողովը հարմար առիթ է՝ հեղափոխությունից մեկ տարի անց խոսելու կառավարության տնտեսական քաղաքականության հայեցակարգային մոտեցումների մասին։ Այս մասին այսօր՝ հուլիսի 20-ին, «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» բիզնես համաժողովի ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ դրանք տնտեսական հեղափոխության հայեցակարգային դրույթներն են։

«Այս փուլում մենք կարողացել ենք մի կարեւոր քայլ անել, եւ խոսքը Հարկային օրենսգրքում բարեփոխումների մասին է։ Կարեւոր եմ համարում, որ մենք ՀՀ տնտեսության մեջ նոր շերտ ձեւակերպեցինք, որն անվանեցենիք միկրոբիզնես։ 2020 թվականի հունվարի 1-ից մինչեւ 24 մլն դրամ շրջանառություն ունեցող ընկերությունները կազատվեն որոշ տեսակի հարկերից, սրան գումարած այդ ընկերություններում ներգրավված աշխատողների համար եկամտային հարկը կլինի 5 հազար դրամ»,– նշեց նա։

Վարչապետի խոսքով՝ տաքսու վարորդները ազատվել են բոլոր տեսակի վճարներից. «Հունիսի 29-ից անհատ ձեռնարկատեր չհանդիսացող տաքսու վարորդները ազատվում են բոլոր տեսակի վճարներից, սա նշանակում է, որ տաքսու վարորդները Երեւան քաղաքում 12 հազար դրամ եւ մարզերում՝ 8 հազար դրամ ամսական վճարից ազատվում են։ Իհարկե, տաքսի վարելու համար նրանց պետք կլինի լիցենզիա ունենալ, որը եւս անվճար է»։

Տաքսու վարորդներին ազատելով վճարներից կառավարությունն ակնկալում է, որ տաքսու վարորդները կբարձրացնեն ծառայությունների որակը. «Մենք տաքսու վարորդներին ազատելով նման հարկային պարտավորություններից հույս ունենք որ նրանք հետեւողականորեն կաշխատեն իրենց սպասարկման որակը, ծառայությունների մակարդակը բարձրացնելու վրա։ Ամեն զբոսաշրջիկ, ով Հայաստանում նստում է տաքսի, նա ստանում է շատ կոնկրետ տպավորություն»։

Վարչապետը շեշտում է՝ ԿԲ-ի հաշվարկներով այս տարի Հայաստան ժամանակ տուրիտսները առաջին վեց ամիսների ընթացքում նախորդ տարվա համեմատ 120 մլն դրամ ավելի են ծախսել Հայաստանում։

Վարչապետի խոսքով՝ հնարավորություններ են ստեղծվել տնայնագործական գինիների եւ թրմօղիների արտադրությամբ զբաղվող մեր հայրենակիցների համար. «Հարկային օրենսգրքի փոփոխություններով մենք շատ լավ հնարավորություն ենք ստեղծել տնայնագործական գինիների եւ թրմօղիների արտադրությամբ զբաղվող մեր հայրենակիցների համար, քանի որ մինչ այժմ նրանք շրջանառության հարկի դաշտում աշխատելով հնարավորություն չունեին, բայց այժմ հարկային փոփոխություններով մենք այդ հնարավորությունն ունենք։ Մենք հնարավորություն ենք ստեղծել, որ այն մարդիկ որոնք որպես անհատ ձեռներեց գործունեություն են ծավալում, ինստիտուցիոնալ բիզնես դառնալու հնարավոորություն ունենան»։

Նրա համոզմամբ՝ լավ հնարավորություններ են ստեղծվել ռեստորանների համար. «Շատ կարեւորում եմ ընդգծել, որ մենք ռեստորանների համար հարկերը վերադարձրեցինք 2018 թվականի հուլիսի 1-ին ընդունված փոփոխությունների մակարդակի, ընդ որում մենք 2019 թվականի համար տվեցինք հետադարձ ուժ, այսինքն նրանք այս ընթացքում վճարած հարկերը վերահաշվարկելու հանարավորություն կունենան»։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси