Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Լոռու մարզում 17-ամյա տղան խոտ տեղափոխելիս դիպել է էլեկտրալարերին ու հոսանքահարվելով՝ մահացել

Լոռու մարզում 17-ամյա տղան խոտ տեղափոխելիս դիպել է էլեկտրալարերին ու հոսանքահարվելով՝ մահացել

11:46 | 20.07.2019 | Հասարակություն

Երեկ՝ հուլիսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 14:40-ի սահմաններում Վանաձոր քաղաքի ոստիկանության Գուգարքի բաժին ահազանգ է ստացվել, որ «Վահագնի առողջական կենտրոն» հոսանքահարված երիտասարդ տղայի դի է բերվել:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Վահագնի գյուղի բնակիչ, 17-ամյա Գեւորգ Խ.-ն է, ով նույն օրը ժամը 14:00-ի սահմաններում Վահագնի գյուղի բնակիչ, 41-ամյա Խաչիկ Քոչինյանի կողմից վարած ГАЗ 53 մակնիշի 34 TA 200 համարանիշի բեռնատար ավտոմեքենայով Վահագնի գյուղի հարակից հանդամասից խոտը տեղափոխելու ժամանակ երեխան, գտնվելով բեռնված խոտի վրա, դիպել է էլեկտրալարերին եւ հոսանքահարվել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси