Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Նոր Խարբերդի տներից մեկում հրդեհ է բռնկվել. փլուզվել է առաստաղը

Նոր Խարբերդի տներից մեկում հրդեհ է բռնկվել. փլուզվել է առաստաղը

11:43 | 20.07.2019 | Հասարակություն

Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 19-ին, ժամը 19:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նոր Խարբերդի 10-րդ փողոցի տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։09-ին, մարվել՝ 20։30-ին։

Այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 100 քմ), շքամուտքի դուռը և գույքն՝ ամբողջությամբ, փլուզվել է փայտե առաստաղը: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси