Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Քաղաքացին Երեւան-Սեւան ավտոճանապարհին մնացել է քարերի տակ

Քաղաքացին Երեւան-Սեւան ավտոճանապարհին մնացել է քարերի տակ

11:27 | 20.07.2019 | Հասարակություն

Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 19-ին, ժամը 18:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին քաղաքացին մնացել է քարերի տակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 49-րդ կմ-ին քաղաքացին ընկել է ճանապարհին հարակից ձորը եւ հայտնվել քարերի վրա:

 

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ձորից (մոտ 20 մ) եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս տարբեր բնույթի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси