Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Փրկարարները քաղաքացուն վնասվածքներով դուրս են բերել ձորից

Փրկարարները քաղաքացուն վնասվածքներով դուրս են բերել ձորից

11:00 | 20.07.2019 | Հասարակություն

Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 19-ին, ժամը 20:03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում՝ Հրազդանի կիրճում, քաղաքացին գտնվում է դժվարամատչելի հատվածում եւ վատ ինքնազգացողություն ունի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները Խ.Խ.-ին (ծնված 1966 թ.) պատգարակով դուրս են բերել ձորից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Քաղաքացին հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси