Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Չինաստանում հայտնաբերել են շուրջ 125 հազար տարեկան ոսկորների վրա արված պատկերներ

Չինաստանում հայտնաբերել են շուրջ 125 հազար տարեկան ոսկորների վրա արված պատկերներ

10:50 | 20.07.2019 | Հասարակություն

Չինաստանում Հենան նահանգի գիտնականները հայտնաբերել են շուրջ 125 հազար տարեկան ոսկորների վրա արված պատկերներ, հաղորդում է Oane-ն:

Լինչին տեղանքում հնագետներն արդեն գտել էին պալեոլիթ եւ հոմինիդի գանգեր:

Հետազոտողները հայտնաբերել են համաչափ ուղիղ գծերով մի քանի ոսկորներ: Դրամցից մի քանիսը լցված են կարմրավուն երանգի նստվածքով:  Փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ մնացորդների վրա պահպանվել է հեմաթիթ հանքանյութը, որից պատրաստել են օքրա: Նախագծի հեղինակները համարում են, որ գծերն արվել են միտումնավոր կերպով: Դրանք տարբերվում են որսորդների նշումներից: Չի բացառվում, որ փոշին ներսերմում էին օբյեկտի մեջ: Մասնագետները նկատել են, որ հնագույն բնակիչները քերծել են այդ գծերից յուրաքանչյուրը մի քանի անգամ դրանք ավելի տեսանելի դարձնելու համար:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси