Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հրդեհ Զովունի գյուղում. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ

Հրդեհ Զովունի գյուղում. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ

10:18 | 20.07.2019 | Հասարակություն

Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 19-ին, ժամը 20:51-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 2-րդ փողոցում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցում գտնվող անասնագոմում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:05-ին, մարվել՝ 00:53-ին:

Այրվել են անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 100 քմ), եղեգնուտ (մոտ 800 քմ) և գոմաղբ (մոտ 100 խմ): Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси