Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Թեհրանը հերքում է Հորմուզի նեղուցում իրանական անօդաչուի ոչնչացման մասին լուրը

Թեհրանը հերքում է Հորմուզի նեղուցում իրանական անօդաչուի ոչնչացման մասին լուրը

12:31 | 19.07.2019 | Քաղաքականություն

Թեհրանը ոչ մի անօդաչու թռչող սարք  չի կորցրել ո՛չ Հորմուզի  նեղուցում, ո՛չ էլ որևէ այլ տեղ: Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արագչին՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությունները, թե ամերիկացի զինվորականները հինգշաբթի Հորմուզի  նեղուցում իրանական անօդաչու են խոցել:

«Մենք ոչ մի անօդաչու չենք կորցրել ո՛չ Հորմուզի  նեղուցում, ո՛չ էլ որևէ այլ տեղ,-  գրել է Արագչին Twitter-ի իր էջում:- Ես վախենում եմ, որ ԱՄՆ-ի (ռազմածովային ուժերի դեսանտային նավը) Boxer-ը սխալմամբ խոցել է իր անօդաչուն»:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Թրամփը, ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Boxer դեսանտային նավը հինգշաբթի Հորմուզի  նեղուցում խոցել է Իրանի անօդաչու, որը, զինվորական հրամանատարության վարկածով՝ շատ է մոտեցել նավին, նաև  «սպառնացել է նավի և նրա անձնակազմի անվտանգությանը»:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси