Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Բացառում եմ, որ ոստիկանության գործողությունները զուգորդվեն բռնությամբ. Վալերիյ Օսիպյան

Բացառում եմ, որ ոստիկանության գործողությունները զուգորդվեն բռնությամբ. Վալերիյ Օսիպյան

19:00 | 18.07.2019 | Քաղաքականություն

Իջևանում ոստիկանության գործողությունները բխել են օրենքից, եղել են համարժեք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:

Բողոքի ցույցի ընթացքում ձերբակալված անձանց, ըստ Օսիպյանի, սպասվում է օրենքով նախատեսվածը: Խոսելով ոստիկանության գործողությունների մասին, որոնք, ըստ տեղի բնակիչների, «բռնի են եղել», ոստիկանապետն ասաց, որ չափազանցված է, իրականությանը չի համապաստասխանում:

«Երբ դիմացինը փորձում է անկանոն շարժումներ անել և խոչընդոտել ոստիկանության օրինական գործողությունները, չեմ բացառում, որ դրանց ընթացքում կապտուկներ առաջանան: Բայց որ ոստիկանության գործողությունները զուգորդվեն բռնությամբ, բացառում եմ, հնարավոր չէ»,- ասաց Վալերիյ Օսիպյանը:

Նա նշեց, որ ինքը հավանել է Իջևանը, դեռ մնալու է Իջևանում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси