Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ֆելիքս Ցոլակյանը կոչումներ է շնորհել ԱԻՆ 6 աշխատակցի, ևս 2-ը պաշտոնի բարձրացում է ստացել

Ֆելիքս Ցոլակյանը կոչումներ է շնորհել ԱԻՆ 6 աշխատակցի, ևս 2-ը պաշտոնի բարձրացում է ստացել

18:44 | 18.07.2019 | Քաղաքականություն

Հուլիսի 18-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը նախարարության համակարգի 6 աշխատակցի շնորհել է հերթական կոչումներ, երկու աշխատակիցներ ստացել են պաշտոնի բարձրացում:

Նախարարը շեշտել է, որ փրկարար ծառայողի համար շատ կարևոր է անհատական պատասխանատվության զգացումը, նվիրումը, փոխադարձ հարգանքը:

Ֆելիքս Ցոլակյանն առանձնապես կարևորել է ղեկավար պաշտոններում նշանակվող ծառայողների պատասխանատու վերաբերմունքը ենթակաների նկատմամբ:

Հանդիպման ավարտին նախարարը մաղթել է խաղաղ և անվտանգ աշխատանք, որ յուրաքանչյուրը պարտքի բարձր գիտակցումով վերաբերի իր առաքելությանը և ստանձնած պարտավորություններին:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси