Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Գտնվում են ապահով վայրում, հարազատները կարող են չանհանգստանալ, Օսիպյանը՝ Իջևանում ձերբակալված ցուցարարների մասին

Գտնվում են ապահով վայրում, հարազատները կարող են չանհանգստանալ, Օսիպյանը՝ Իջևանում ձերբակալված ցուցարարների մասին

18:17 | 18.07.2019 | Քաղաքականություն

Այս պահին Իջևանում հանգիստ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ խոսելով երեկվա բախումների մասին:

«Ոստիկանության խնդիրներից մեկը կանխարգելիչ աշխատանք է. այս պահին մենք իրականացնում ենք կանխարգելիչ աշխատանքներ»,- ասաց նա:

Խոսելով այն մասին, որ ձերբակալվածների հարազատները նշել են, թե չգիտեն՝ որտեղ են նրանք, Վ. Օսիպյանն ասաց, թե «գտնվում են ապահով վայրում, կարող են չանհանգստանալ»: 

«Կա խուլիգանության հատկանիշ, որով քրեական գործ է հարուցվել»,- հավելեց նա:

Ինչ վերաբերում է հայտարարություններին, թե ոստիկանության մեջ սադրիչներ են եղել, Օսիպյանն ասաց, որ ստում են, ոստիկանության աշխատակիցները փորձում էին համոզել ցուցարարներին, որ բացեն փակ ճանապարհը:

Հարցին՝ ինչո՞ւ միջադեպի ժամանակ լույսերն անջատվեցին, նա պատասխանեց, որ տեղեկացված չէ: «Ինչքան լուսավոր լինի, այնքան մեզ համար հեշտ կլինի գործողություններ անել: Միշտ հիշեք, որ ոստիկանությունը երբևէ չի սադրում»:

Ինչ վերաբերում է տուժած ոստիկաններին, Վալերի Օսիպյանն ասաց, որ նրանցից մեկը ամբուլատոր բուժում է ստանում, վիճակը «նորմալ է»: 

Վալերիյ Օսիպյանը զարմանքով պատասխանեց այն հարցին, թե տեղացիները չեն ուզում զիջման գնալ, ասաց «որ խնդիրը հստակ է, թույլ չեն տալու ապօրինություններ և խստագույնս պատժվելու է նա, ով խախտելու է օրենքը, սա անքննելի է»:

Հուլիսի 18-ին Իջևան քաղաքում ապօրինի ծառահատումներով զբաղվող քաղաքացիների կողմից կազմակերպված ակցիայի մասնակիցները չեն ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին և բախումների հետևանքով երկու կողմից էլ մարմնական վնասվածքներ են ստացել՝ 12 ոստիկան և 2 քաղաքացիական անձ։ Իջևանում է մեկնել նաև ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա է քրեական գործ հարուցելու օրինական առիթ՝ ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 316-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Մի խումբ անձանց կողմից որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է թվով 13 անձ, ևս 6 անձի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси