Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Արցախի խորհրդարանը կգումարի արտահերթ նստաշրջան

Արցախի խորհրդարանը կգումարի արտահերթ նստաշրջան

17:52 | 18.07.2019 | Քաղաքականություն

ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր՝ հուլիսի 18-ին ստորագրել է որոշում՝ ԱՀ Սահմանադրության 114-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածների համաձայն, հուլիսի 22-ին ժամը 11:00-ին ԱԺ արտահերթ նստաշրջան գումարելու մասին: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի բաժնից։

Արտահերթ նստաշրջանը կգումարվի ԱՀ նախագահի նախաձեռնությամբ, իր իսկ սահմանած օրակարգով`

1. Ընտրական օրենսգիրքի եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը (երկրորդ ընթերցում)

2. «Կուսակցությունների մասին» օրենքը (երկրորդ ընթերցում)

3. «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը (երկրորդ ընթերցում):

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси