Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ոստիկանության ծառայողները հարգանքի տուրք են մատուցում ՊՊԾ գնդի զավթման հետևանքով զոհված ոստիկանների հիշատակին

Ոստիկանության ծառայողները հարգանքի տուրք են մատուցում ՊՊԾ գնդի զավթման հետևանքով զոհված ոստիկանների հիշատակին

18:15 | 17.07.2019 | Հասարակություն

ՀՀ ոստիկանության ծառայողները՝ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորությամբ հարգանքի տուրք են մատուցում 2016 թվականի հուլիսի 17-ին ոստիկանության ՊՊԾ գնդի զավթման հետևանքով զոհված ոստիկանների հիշատակին:

Նշենք, որ 2016-ի իրադարձությունների հետևանքով զոհվել են ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանը և ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու և դիտավորությամբ ոչնչացնելու վերաբերյալ հարուցվել է քրեական գործ: ՊՊԾ գունդը զավթելու և նշված այլ արարքները կատարելու մեջ մեղադրվում է 32 անձ: Ընթանում է դատավարություն: 

Տեսանյութը՝ tert.am

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси