Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Սինգապուրի օդանավակայանում սահարան է գործում, որն ուղևորներին միանգամից նստեցման անցակետ է տանում

Սինգապուրի օդանավակայանում սահարան է գործում, որն ուղևորներին միանգամից նստեցման անցակետ է տանում

17:38 | 17.07.2019 | Հասարակություն

Տարիներ շարունակ լավագույն օդանավակայան ճանաչված Սինգապուրի «Չանգի» օդանավակայանում սահարան է գործում, որն ուղևորներին տանում է ուղիղ դեպի ինքնաթիռի նստեցման անցակետ, հաղորդում է Fox News-ը: Սահարանը չափսերով բավականին մեծ է, սակայն դրանով ուղևորությունը վայրկյաններ է տևում: 

Սահարանից օգտվելու համար ուղևորները պետք է օդանավակայանի ներսում գործող ցանկացած ռեստորանում կամ խանութում 10 դոլարի գնում կատարեն:

Օդանավակայանի 3-րդ տերմինալի մոտ գործում է ևս մեկ սահարան, որը 12 մետր բարձրություն ունի և ուղևորներին սպասարկում է 4 հարկերում:

Հեռուստաալիքը նշում է, որ նման լուծումը կարող է օգտակար լինել հատկապես այն ուղևորների համար, որոնք ուշանալու սովորություն ունեն:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси