Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ֆելիքս Ցոլակյանն այցելել է Սևանա լճի Մարտունու և Այրիվանքի լողափեր

Ֆելիքս Ցոլակյանն այցելել է Սևանա լճի Մարտունու և Այրիվանքի լողափեր

17:00 | 17.07.2019 | Քաղաքականություն

Սեւանա լճի հանգստյան գոտիներում եւ հանրային լողափերում իրականացվող ջրափրկարարական ստորաբաժանումների աշխատանքներին ծանոթանալու համար ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այցելել է Մարտունու քաղաքային եւ Այրիվանքի լողափեր:

Նախարարն ուսումնասիրել է կատարված աշխատանքները եւ անձնակազմին հանձարարել սերտ եւ համագործակցված աշխատանք իրականացնել Սեւանի ազգային պարկի ու ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ՝ առավելագույն անվտանգություն ապահովելու նպատակով:

Նախարարը կարգադրել է բնակչության շրջանում աշխատանքներ տանել հանրային իրազեկվածության բարձրացման ուղղությամբ:

Ըստ Ֆելիքս Ցոլակյանի՝ փրկարարի աշխատանքի լավագույն գնահատականը ժողովրդի վերաբերմունքն է, որը պահանջում է շուրջօրյա պատասխանատվություն եւ նվիրում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси