Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Իսպանիա հանգստի մեկնած բրիտանացի երիտասարդը ջրային բլրակից սահելիս կոտրել է պարանոցը և կանգնած է հաշմանդամ դառնալու վտանգի առաջ

Իսպանիա հանգստի մեկնած բրիտանացի երիտասարդը ջրային բլրակից սահելիս կոտրել է պարանոցը և կանգնած է հաշմանդամ դառնալու վտանգի առաջ

15:45 | 17.07.2019 | Հասարակություն

Իսպանիա հանգստի մեկնած 23-ամյա բրիտանացի Դեյվիդ Բրիֆաութը լողավազանում ջրային բլրակից սահելիս կոտրել է պարանոցը և կանգնած է հաշմանդամ դառնալու վտանգի առաջ, գրում է Daily Mail-ը:

Երիտասարդ ու տաղանդավոր գոլֆ խաղացողն իսպանական Բենիդորմ հանգստավայր արձակուրդ էր մեկնել ընկերուհու հետ, որտեղ նրանք Aqualandia ջրային պարկ էին այցելել:

Աղբյուրը նշում է, որ ընկերները տեսագրել են, թե ինչպես են Դեյվիդն ու նրա ընկերուհին կարմիր գորգիկների վրա երեսնիվայր պառկած պատրաստվում սահել: Սահելուց հետո Դեյվիդը սուզվում է ջուրը, որից հետո պարզվում է, որ երիտասարդը կոտրել է պարանոցը:

Երիտասարդին ջրից դուրս են բերել գրեթե անգիտակից վիճակում: Այժմ նա միացված է կենսապահովման սարքավորումներին: Աղբյուրը հաղորդում է, որ հիվանդանոցից հայտնել են, որ նա կարող է ողջ կյանքում գամված մնալ անվասայլակին, քանզի երկու տեղից կոտրել է պարանոցը, ինչպես նաև վնասել է ողնաշարը:

Բժիշկները հայտնել են, որ մտադիր են վիրահատել երիտասարդին և պարանոցին երկու պտուտակ տեղադրել: Նա կարող է նաև շնչափողի վիրահատության ենթարկվել:

Աղբյուրը հավելում է, որ որոշել է ցույց չտալ դժբախտ պատահարի պահը՝ ընտանիքի խնդրանքով:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси