Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ՌԴ Կրասնոդարի երկրամասում ավտովթարի հետևանքով Հայաստանից ընտանիք է զոհվել

ՌԴ Կրասնոդարի երկրամասում ավտովթարի հետևանքով Հայաստանից ընտանիք է զոհվել

15:28 | 17.07.2019 | Պատահարներ

Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասում երեկ՝ ժամը 23:40-ի սահմաններում, Ջուբգա բնակավայրից Գելենջիկ ուղևորվելիս ավտովթար է տեղի ունեցել, գրում է «Кубанские новости»պարբերականը:

«Ֆորդ տրանզիտ» մակնիշի մեքենայի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:

Վթարի հետևանքով 4 ուղևոր է զոհվել՝ 28-ամյա տղամարդը, նրա 22-ամյա կինը, նրանց 7 և 5 տարեկան դուստրերը: Պարբերականի տվյալներով՝ ընտանիքը եկել էր Հայաստանից:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси