Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ավստրալիայում ձկնորսը գտել է շիշ՝ 50 տարի առաջ գրված ուղերձով

Ավստրալիայում ձկնորսը գտել է շիշ՝ 50 տարի առաջ գրված ուղերձով

13:58 | 17.07.2019 | Հասարակություն

Ավստրալիայի հարավային ափերին ձկնորսը որսացել է շիշ՝ 50 տարի առաջ գրված ուղերձով։

Փոլ Էլիոթը Australian Broadcasting Corp.-ին պատմել է, որ նա եւ իր որդին շիշը գտել են Էյր թերակղզու արեւմտյան ափին (Հարավային Ավստրալիա նահանգ) ձկնորսության ժամանակ։ Նա տեղեկացրել է, որ փնտրում է ուղերձի հեղինակին՝ Փոլ Գիբսոնին, որն իրեն գրության մեջ նկարագրել է որպես 13-ամյա անգլիացի տղա, որը ճամփորդում է զբոսանավով Ավստրալիայի հարավային ափի երկայնքով՝ Ֆրիմանթլից մինչեւ Մելբուռն արեւելքում։

Կառավարական օվկիանոսագետ Դեւիդ Գրիֆինն ասել է, որ շիշը չէր կարող 50 տարի մնալ հարավային ափին, որովհետեւ «օվկիանոսը երբեք տեղում չի մնում»։

Հարյուր հազարավոր բրիտանացիներ գաղթել են Ավստրալիա 1960-ականներին։ Երեխաները ճամփորդում էին անվճար։ Բայց նրանց մեկ քառորդը վերադարձել է Բրիտանիա մի քանի տարի հետո, երբ կյանքն Ավստրալիայում չի արդարացրել իրենց ակնկալիքները։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси