Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Լոլիկի ներմուծում համարյա չունենք, այս տարի կտրուկ աճել է կեռասի արտահանումը. ՍԱՏՄ ներկայացուցիչ

Լոլիկի ներմուծում համարյա չունենք, այս տարի կտրուկ աճել է կեռասի արտահանումը. ՍԱՏՄ ներկայացուցիչ

13:53 | 17.07.2019 | Հասարակություն

Սննդամթերքի ներմուծման փուլում սահմանային անվտանգության վերահսկողության շրջանակներում ստուգման ողջ ցիկլն անցնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինի կողմից եւ եթե մթերքն անցել է սահմանային անվտանգության ստուգում եւ ստացել թույլտվություն ՍԱՏՄ-ի կողմից, նշանակում է այն անվտանգ է: Այս մասին այսօր՝ հուլիսի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՍԱՊԾ Բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ արգելվի որոշ գյուղմթերքների ներմուծումը, մասնավորապես Թուրքիայից, որպեսզի տեղական արտադրությունը զարգանա, նա պատասխանեց, որ ներմուծման հետ կապված արգելք չի կարող լինել, այդ թվում Թուրքիայից. «Լոլիկի մասով համարյա ներմուծում չունենք: Եթե նայենք, թե որքան լոլիկ ենք արտադրում, ներմուծում կարելի է ասել, չունենք: Ձմռան ամիսներին լոլիկը մի փոքր թանկ է լինում եւ հնարավոր է որոշ մարդիկ հիմնականում Վրաստանից լոլիկ բերեն, բայց դա փոքր քանակ է, տոկոս չի կազմում»:

Նա տեղեկացրեց, որ 2018-ին 3 հազար տոննա լոլիկ է ներմուծվել Հայաստան եւ արտահանվել է 37 հազար տոննա:

Արթուր Նիկոյանն անդրադարձավ ծիրանի հետ կապված խնդրին՝ նշելով, որ Արարատի մարզի որոշ համայնքներում վաղ գարնանը ծիրանի լավ փոշոտում տեղի չի ունեցել, քանի որ անձրեւներ ու քամիներ են եղել. «Որոշ այգիների տերեր տեսնելով, որ բերքը քիչ է, դրա համար չեն ցանկացել լրացուցիչ ծախսեր անել, հիվանդությունների դեմ պայքարել: Արդյունքում դա տարածվել է նաեւ մյուս տարածքներում: Իհարկե, խնդիրը կա, բայց մեծ չէ:

Ծիրանն այս տարի նորմալ արտահանվում է, արդեն արտահանվել է 24,5 հազար տոննա ծիրան»:

Նա նաեւ տեղեկացրեց, որ այս տարի այս պահի դրությամբ ավելի շատ կեռաս է արտահանվել, քան ամբողջ 2018-ին:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси