Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Զոհրաբյանը Սևանա լճի խնդիրը համարում է տարիների անհետևողականության հետևանք

Զոհրաբյանը Սևանա լճի խնդիրը համարում է տարիների անհետևողականության հետևանք

13:31 | 17.07.2019 | Քաղաքականություն

ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Սևանա լճի խնդիրը համարում է ազգային անվտանգության հարց:

Զոհրաբյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ «Սևանա լճի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով աշխատանքային քննարկմանը:

«Սևանա լճի հարցը ազգային անվտանգության խնդիր է: Բոլորս էլ ընդունում ենք, որ Սևանն այսօր հիվանդ է, և դա մեկ-երկու տարվա անպատասխանատվության հետևանք չէ: Մեր բնապահպանները տարիներ շարունակ բարձրացրել են այդ խնդիրը: Ես նաև որպես պատգամավոր իրազեկ եմ եղել, որ դրամաշնորհներ են ստացել Սևանա լճի ափամերձ տարածքը մաքրելու համար։ Չխախտելով անմեղության կանխավարկածը, այնուամենայնիվ, ես իրավունք ունեմ բղջախոհ կասկածների, որ այդ գումարներն անխղճորեն ոչնչացվել են»,-ասաց Զոհրաբյանը։

Զոհրաբյանը նկատեց, որ լճի հարցում բնապահպանների և խնդրով շահագրգիռների տեսակետները, կարծես թե, բաժանվել են երկու հատվածների. մի մասը գտնում է, որ խնդիր չկա, մյուս մասը գտնում է, որ խնդիրը կա, ինչը շատ վտանգավոր է: Հենց դա էլ հիմք է հանդիսացել, որ ԲՀԿ-ն հրավիրի աշխատանքային քննարկում: Պատգամավորը հույս հայտնեց, որ կհասկանան խնդիրը, կնախանշեն լուծումները: Նրա կարծիքով՝ օրենսդիրների առջև քննարկման արդյունքում կդրվեն այն հանձնարարականները, որոնք կփորձեն լուծել և ներկայացնել կառավարությանը:

Զոհրաբյանը նաև շեշտեց՝ թեև քննարկմանը հրավիրել էին ՀՀ շրջակա միջավայրի և առողջապահության նախարարներին, սակայն նրանք ներկա չեն: Պատգամավորը դա անընդունելի համարեց և նշեց, որ այդ հարցով կդիմի վարչապետին:

Վերջին շրջանում Սևանա լճի նկատելի կապտականաչ գույնը մտահոգել և քննարկման առարկա է դարձել տարբեր հարթակներում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси