Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կոտայքի մարզպետը դիմել է դատարան՝ Նոր Գեղիի փողոցը նախկին համայնքապետի անունով կոչելու որոշումն անվավեր ճանաչելու պահանջով

Կոտայքի մարզպետը դիմել է դատարան՝ Նոր Գեղիի փողոցը նախկին համայնքապետի անունով կոչելու որոշումն անվավեր ճանաչելու պահանջով

12:18 | 17.07.2019 | Քաղաքականություն

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը դիմել է վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Նոր Գեղի համայնքի ավագանու 2015 թ. մարտի 24-ի որոշումը, ըստ որի՝ համայնքի մի շարք փողոցներ անվանվել են նախկին համայնքապետ Ֆրոնտիկ Թևոսյանի անունով: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից: 

Կոտայքի մարզպետի հայցադիմումը դատարան է ստացվել հուլիսի 8-ին և մակագրվել դատավոր Արթուր Ծատուրյանին: Դեռևս գործով դատական նիստ չի նշանակվել:

Հիշեցնենք, որ 4 տարի առաջ Նոր Գեղիի ավագանու անդամները միաձայն համայնքի Երևանյան փողոցը անվանակոչել էին Թևոսյանի անունով: Ֆրոնտիկ Թևոսյանն իր անունով էր անվանակոչել նաև գյուղի երաժշտական դպրոցը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси