Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Վիետնամում տղամարդը փրկել է օրերով ջրհորդանի մեջ արգելափակված շան ձագերին

Վիետնամում տղամարդը փրկել է օրերով ջրհորդանի մեջ արգելափակված շան ձագերին

11:42 | 17.07.2019 | Հասարակություն

Վիետնամի հյուսիսային Նամ Դին քաղաքում տղամարդը փրկել է օրերով ջրհորդանի մեջ արգելափակված շան ձագերին:

Ինչպես նշում է Daily Mail-ը, դեպքը տեղի է ունեցել հուլիսի 11-ին: Հրապարակված տեսանյութում երևում է՝ ինչպես է տղամարդը երկար ժամանակ մուրճի ու այլ գործիքների օգնությամբ անցք բացում ջրհորդանի մեջ, ապա դուրս բերում երեք ձագերին:  

Տղամարդը շան ձագերին փոխանցում է դեպքի վայրում գտնվող կնոջը, որը նրանց դնում է ջրով լի կոնտեյների մեջ և լվանում:

Տեղի բնակիչների խոսքով՝ շան ձագերը երկու օր արգելափակված են եղել ջրհորդանի մեջ, մինչև տղամարդը կարողացել է հասկանալ՝ որտեղից է գալիս նրանց ձայնը, և շտապել է օգնության:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси