Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

10:56 | 17.07.2019 | Մշակույթ

Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից տեղեկացնում են, որ երկարատև հիվանդությունից հետո 67 տարեկանում մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը։ 

«Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում արտիստի ընտանիքին, հարազատներին,գործընկերներին և նրա արվեստի բազմահազար երկրպագուներին»,- ասված է Մայր թատրոնի ֆեյսբուքյան էջում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուդոլֆ Ղևոնդյանը կոմայի մեջ է:

«Ինքը չի արթնանում, անընդհատ սրսկում են, որ մնա ստաբիլ վիճակում, որ ցնցումների մեջ չընկնի»,-Tert.am-ին հայտնել էր նրա հարսը:

Վերջերս Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանը գլխուղեղի կաթված էր ստացել։

Ռուդոլֆ Ղևոնդյանը ծնվել է 1952թ. մարտի 6–ին ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Կիսլովոդսկ քաղաքում։

1969-1973 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում (Վ. Աճեմյանի արվեստանոց)։ 

1973-2004 թթ աշխատել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան։ 

1990-ականներին որոշ ժամանակ բնակվել և աշխատել է Մոսկվայում։ Թատրոնում խաղացել է բազմաթիվ ներկայացումներում, որոնցից են` «Հարսնացուն հյուսիսից», «Ջոն արքա», «Խաչմերուկ», «Կորիոլան», «Հացավան», «Հատակում» և այլն։

Նկարահանվել է ավելի քան 20 ֆիլմերում, այդ թվում՝ «Նահապետ» (1977 թվական), «Արյուն» (1990 թվական), «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո» (1992 թվական), «Ընկեր Փանջունի» (1993 թվական), «Հարսնացուն Ջերմուկից» (1997 թվական), «Լռության սիմֆոնիա» (2001 թվական), «Չգրված օրենք» (2006 թվական), «Սիրո աստղ» (2009 թվական) և այլն։

2004 թվականին տեղափոխվել է Բելգիա։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси